Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել ցանկացող ընկերությունները անցնում են նախապատրաստական հետևյալ փուլերը.

  • ընկերության կառավարման լիազորված մարմինը (բաժնետերերի ընդհանուր ժողովը կամ Դիտորդ խորհուրդը) որոշում է կայացնում դիմել բորսա` արժեթղթերի ցուցակման հայտով, 
  • մշակվում և ՀՀ Կենտրոնական բանկում (ՀՀ ԿԲ) գրանցվում էազդագիրը,
  • բաժնետերերի ռեեստրի վարման պայմանագիր է կնքվում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) հետ,
  • ՀԿԴ-ն ցուցակվող/առևտրին թույլատրվող արժեթղթերին շնորհում էտարբերակիչ ծածկագիր,
  • ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով ներկայացվում է Հայաստանի ֆոնդային բորսային:

Այսպիսով, եթե մտածում եք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու մասին, ապա առաջարկում ենք ներբեռնել նաև Ցուցակման հայտի ձևը, որը լրացվում և ներկայացվում է բորսային` ցուցակման կամ առևտրին թույլատրման գործընթացի շրջանակներում, ինչպես նաև Արժեթղթերի ցուցակման և/կամ առևտրին թույլտվության պայմանագրի ձևը: Փաստաթղթերը կարող եք գտնել էջի աջ մասում։

Պայամանագիրը թողարկող ընկերության հետ կնքվում է բորսայի կողմից ցուցակման հայտի հիման վրա արժեթղթերի ցուցակման կամ բորսայական առևտրին թույլատրման մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո:

Ցուցակման հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հայաստանի ֆոնդային բորսայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոնների 13-րդ գլխի 61-րդ կետում։  

Ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով Հայաստանի ֆոնդային բորսային պետք է ներկայացվի մեկ օրինակից` թղթային կրիչով, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման ղեկավարին` էլեկտրոնային փոստով:

Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման գործընթացի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ բորսայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի Ցուցակման բաժնի ղեկավար Հասմիկ Սալնազարյան, հեռ.` +374 60 69 55 55 լրաց.190:

Թարմացված է առ` 21.01.2019