Կայքի այս բաժնում ներկայացված են Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից կազմակերպվող Շուկային մասնակցության կարգը և պայմանները։

 

Ո՞վ կարող է մասնակցել կարգավորվող շուկայում կազմակերպվող առևտրին։

Հայաստանի ֆոնդային բորսայի (կարգավորվող շուկայի օպերատորի) կողմից կազմակերպվող Շուկաներում առևտրին մասնակից լինելու իրավունք ունեն ՀՀ կենտրոնական բանկը, ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաև արժութային դիլերները։

 

Ի՞նչ կտա Ձեզ Շուկային մասնակցության իրավունքը։

Կարգավորվող Շուկայում կազմակերպվող առևտրին մասնակցելու համար Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից շնորհվում են ստորև բերված կարգավիճակները, որոնք հնարավորություն են տալիս մասնակցելու համապատասխան շուկայում կազմակերպվող առևտրին՝

  • «Բորսայի անդամ» - տալիս է ֆոնդային բորսայում առևտրին մասնակցելու իրավունք,
  • «Պետական պարտատոմսերի շուկայի մասնակից» - տալիս է պետական պարտատոմսերի շուկայում առևտրին մասնակցելու իրավունք,
  • «Արտարժույթի շուկայի մասնակից» - արտարժույթի շուկայում առևտրին մասնակցելու իրավունք.
  • «Վարկային ռեսուրսների շուկայի մասնակից» - ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու իրավունք,

Ընդ որում, Դուք կարող եք ստանալ մի քանի շուկայի մասնակցի կարգավիճակներ միաժամանակ։

 

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Շուկայի մասնակից դառնալու համար։

- Շուկայի մասնակից դառնալու համար Դիմումատուն ՆՀայաստանի ֆոնդային բորսան է ներկայացնում ստորև նրեկայացված փաստաթղթերը՝

Ներբեռնել փաստաթղթերի բոլոր ձևերը մեկ ֆայլով:

- Պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճ ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

- Վարկային ռեսուրսների շուկայի մասնակցի կարգավիճ ստանալու համար բացի վերոնշյալ բոլոր  փաստաթղթերը, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

 

Ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջական ցանկին և դրանց համապատասխան ձևերին կարող եք ծանոթանալ Օպերատորի «Անդամակցության և շուկային մասնակցության կանոններում» (գլուխ 3)։

 

Յուրաքանչյուր կարգավիճակին ներկայացվող այլ լրացուցիչ պահանջներ

- Բորսայի անդամի և պետական պարտատոմսերի շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին և/կամ իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կնքելու լիցենզիա (իրավունք):

- Արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է արտարժույթի շուկայում գործունեություն իրականացնելու համապատասխան լիցենզիա (իրավունք):

- Վարկային ռեսուրսների շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է բանկային գործունեության իրականացման լիցենզիա (իրավունք):

 

Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ դառնալու վերաբերյալ բոլոր հարցերով կարող եք դիմել Բորսայական ծառայությունների առևտրի դեպարտամենտի գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանին, հեռ.` +374 60 69 55 55 լրաց.112:

Թարմացված է առ` 21.01.2019