Այս բաժինը մշտապես թարմացվելու է, հետևաբար կարող եք կրկին այցելել այն` տրվող հարցերին և դրանց պատասխաններին ծանոթանալու համար: Եթե ունեք որևէ հարց, որի պատասխանը այստեղ չեք տեսնում, կարող եք այն ուղղել Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Փառանձեմ Ավագյան:

 Հայաստանի Ֆոնդային Բորսան նոր պաշտոնական անվանումն է (նախկինում՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա): Ֆոնդային բորսան հանդիսանում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերը 2009 թվականից ի վեր:

Ներկայումս բորսայում առևտուր է իրականացվում սովորական և արտոնյալ բաժնետոմսերով, կորպորատիվ պարտատոմսերով, պետական պարտատոմսերով. ռեպո և սվոպ պայմանագրերով (ՌԵՊՈ), արտարժույթով (ԱՄՆ դոլար և Եվրո), ինչպես նաև ժամկետային վարկային ռեսուրսներով

Ֆոնդային բորսայում կարող են գործարքներ իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` կոնտակտային տվյալներով, կարող եք ստանալ մեր կայքի այս բաժնում: Բորսայում արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին:

Նման որևէ սահմանափակումներ չկան: Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների մեծ մասը ներկայումս ծառայություններ է մատուցում և տեղի, և օտարերկրացի հաճախորդներին:

Առևտրային նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, բացառությամբ ՀՀ պաշտոնական տոների: Բոլոր գործիքներով առևտրային նստաշրջանները բացվում են 11:00-ին և փակվում 15:00-ին:

Առևտրային նստաշրջանների արդյունքները ամեն օր տեղադրվում են մեր ինտերնետային կայքի «Շուկա» հատվածում (յուրաքանչյուր գործիքի գծով` իր համապատասխան բաժնում): Բացի այդ, առևտրային նստաշրջանների արդյունքների մասին տեղեկատվությունը օրական և ամսական կտրվածքով տրամադրվում է «ԱՌԿԱ» , «ԱՐՄԻՆՖՈ» և «ՄԵԴԻԱՄԱՔՍ» տեղեկատվական գործակալություններին: Ամսական կտրվածքով ավելի մանրամասն վերլուծական տեղեկատվություն կարող եք ստանալ մեր ամսական տեղեկագրերից, որոնք տեղադրված են այստեղ: Հայաստանի ֆոնդային բորսան բորսայական տվյալների տրամադրման վերաբերյալ պայմանագիր ունի նաև Bloomberg և Reuters գործակալությունների հետ:

Այո: Հայաստանի ֆոնդային բորսայում բորսայական առևտուրն ամբողջապես իրականացվում է ավտոմատացված առևտրային համակարգի միջոցով, և առևտրի մասնակիցները նույնիսկ կարիք չունեն ֆիզիկապես ներկա լինելու բորսայում` ֆինանսական գործիքների առք ու վաճառք իրականացնելու համար: Նրանք առևտրային համակարգին միանում են իրենց գրասենյակներում տեղադրված տերմինալներից, տեսնում համակարգ մուտքագրված գնման և վաճառքի հայտերը և հեռացված կարգով առևտուր իրականացնում: Մարդկանց ամբոխը, որը նշվեց հարցնողի կողմից, բաց աճուրդի (open outcry auction) մի մասն է, որը տեղի է ունեցել ներկայումս զարգացած երկրներում` բորսաների ստեղծման և զարգացման սկզբնական փուլերում: Այսպես կոչված “առևտրային փոսերը” (“trading pits”) մի շարք երկրներում դեռևս պահպանվում են` թեև ավելի շատ իբրև ավանդույթ, քանի որ միջազգային շուկաներում բորսայական առևտուրն այսօր արդեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային առևտրային համակարգերի միջոցով է իրականացվում:

Ոչ: Առևտրային համակարգին միանալու և առևտուր իրականացնելու հնարավորություն ունեն միայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և բորսայի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Դուք կարող եք բորսայի համակարգի միջոցով առևտուր իրականացնել միայն դառնալով նշված ընկերություններից մեկի կազմում և անունից գործող առևտրի մասնակից: