Ցուցակված կամ բորսայական առևտրին թույլատրված ընկերության բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը, այսպես կոչված "free float"-ը դա նրա բաժնետոմսերի այն մասն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի պատկանում թողարկողի կառավարման մարմինների անդամներին, նշանակալից և խոշոր սեփականատերերին, թողարկողի դուստր ընկերություններին կամ Կառավարությանը:

Գործնական տեսանկյունից, որքան մեծ է բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը, այնքան բարձր են ընկերության բաժնետոմսերով առևտրի ծավալները և բաժնետոմսերի իրացվելիության մակարդակը: Հետևաբար, բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը ներդրողների համար կարևոր գործոն է հանդիսանում` ներդրումային որոշումների կայացման ժամանակ:

Թարմացված է առ` 12.05.2017