AMX-ը փնտրում է Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային գործառնությունների բաժնի ղեկավար՝  կազմակերպելու և զարգացնելու բաժնի ընդհանուր գործունեությունը։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Համակարգել առևտրային բաժնի ընթացիկ գործունեությունը,
  • Սահմանել բաժնի հետագա զարգացման նպատակները,
  • Նախագծել զարգացման ծրագրեր և կազմակերպել կատարվելիք աշխատանքները,
  • Իրականացնել մատուցվող ծառայությունների մոնիտորինգ և վերլուծություն,
  • Կազմակերպել բորսայական առևտրային ծառայությունների վաճառքը,
  • Կազմակերպել նոր գործիքների և ծառայությունների ներդրման աշխատանքները,
  • Խրախուսել բորսայի միջոցով արժեթղթերի նոր թողարկումների տեղաբաշխումները կազմակերպելու առաջարկները և համակարգել տեղաբաշխման գործընթացի կազմակերպումը,
  • Պահպանել հարաբերություններ շուկայի հիմնական դերակատարների, պետական մարմինների և առևտրային ծառայություններից օգտվող այլ համապատասխան մարմիների հետ և վարել բանակցություններ,
  • Ներկայացնել առևտրային ծառայությունները, անդամության առավելությունները տարբեր հանդիպումների, ֆորումների և կոնֆերասների ընթացքում,
  • Ներկայացնել դիրքորոշում` բորսայում որոշ գործողությունների թույլատրման, կասեցման, վերսկսման կամ դադարեցման հարցերով։

 

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտում,
  • Ֆինանսական ոլորտում նմանատիպ հաստիքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Կապիտալի շուկաների և արժեթղթերի գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրի մշակման և զարգացման գործընթացների մասին պատկերացում,
  • Թիմի կառավարման փորձ և հմտություններ,
  • MS Office-ի, մասնավորապես MS Excel-ի խորացված իմացություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Ճկուն և քննադատական մտածողություն,
  • Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակություն։           

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ careers@amx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով Առևտրային գործառնությունների բաժնի ղեկավար:

 

Թարմացված է առ` 22.04.2019