Մենք փնտրում ենք տեղեկատվական անվտանգության աշխատակից, որը կաջակցի ցանցերի և համակարգերի պաշտպանության և տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքներին։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու պոտենցիալ անվտանգության ռիսկերի վերլուծության, գնահատման, տեղեկատվական անվտանգության կառավարման ծրագրերի և քաղաքականությունների մշակման համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ապահովել Ընկերության Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (այսուհետ՝ «ՏԱԿՀ») գործունեության պլանավորումը, գործարկումը, վերլուծությունը և շարունակական բարելավումը։
  • Մշակել ՏԱԿՀ-ի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ առաջարկներ։
  • Իրականացնել Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կառավարում։
  • Մշակել ընկերության գործունեության անընդհատության ապահովման պլան ՏԱ պահանջների համապատասխան, թեստավորել անընդհատության պլանը և բարելավման առաջարկություններ ներկայացնել:
  • Մշակել և Ընկերության գլխավոր տնօրենի հաստատմանը ներկայացնել տեղեկատվական վտանգների նվազեցմանն ուղղված ծրագրերը:
  • Ներկայացնել Ընկերության բիզնես-գործընթացների կազմակերպչական և տեխնոլոգիական ապահովման հետ կապված տեղեկատվական վտանգները, ներկայացնել առաջարկներ տեղեկատվական վտանգների կանխարգելման ուղղությամբ:
  • Կոորդինացնել տեղեկատվական անվտանգության միջադեպերի կառավարման աշխատանքները,
  • Ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնել միջադեպերի արձագանքման վերաբերյալ հաշվետվություններ:
  • Տեղեկատվական ակտիվների գույքագրում և ռեեստրի վարում:
  • Ընկերության անձնակազմի համար Տեղեկատվության անվտանգությանն ուղղված ծրագրերի և դասընթացների կազմակերպում և իրականացում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Բակալավրի աստիճան համակարգերի կառավարման, ցանցային անվտանգության, ցանցի կառավարման կամ հարակից ոլորտում:
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես ցանցային անվտանգության ոլորտում:
  • Անվտանգության ապահովման ժամանակակից միտումների իմացություն:
  • ISO 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Արտակարգ իրավիճակների դեպքում արագ կողմնորոշվելու ունակություն և արձագանքելու պատրաստակամություն։
  • Խնդիրներին արագ և ամբողջական լուծում տալու ունակության։
  • Սեփական նախաձեռնությամբ աշխատելու ունակություն:

 

 

Թարմացված է առ` 07.03.2019