Մենք փնտրում ենք Բիզնես ադմինիստրատոր, որը կմիանա մեր կենսաթոշակային ծառայությունների դեպարտամենտի թիմին և պատասխանատու կլինի ԱՄՊԻՍ համակարգի սպասարկման, նոր մոդուլների մշակման, բիզնես գործընթացների ավտոմատացման համար և կստեղծի նոր ծրագրային լուծումներ, որոնք ուղղված կլինեն կենսաթոշակային համակարգի բարելավմանը և զարգացմանը։

Աշխատանքային պարտականություններ

  • Կենսաթոշակային համակարգի ծրագրային լուծումների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, նոր մոդուլների մշակում, թեստավորում և նոր տարբերակների տեղադրում,
  • Բիզնես գործընթացների ավտոմատացման աշխատանքների իրականացում,
  • Ֆոնդի ակտիվների պահպանման, հաշվառման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, զուտ ակտիվների հաշվառման համար ծրագրային լուծումների մշակում, թեստավորում և սպասարկում,
  • Հաշվի օպարատորների աշխատակիցների համար ատեստավորման համակարգի մշակում,
  • ԱՄՊԻՍ համակարգի սպասարկման ապահովում, նոր մոդուլների մշակում,
  • Ծրագրային համակարգերում հաշվետվությունների ներբեռնման, տվյալների փոխանակման կամ արտացոլման նպատակով ավտոմատացումների մշակում և իրականացում,
  • Ռեեստրավարման և պահառության ծառայությունների մատուցման շրջանակներում ծրագրային լուծումների ընթացիկ սպասարկման ապահովում,
  • Ֆոնդի կառավարիչներից ստացված հանձնարարականների և գործարքի հետ կապված փաստաթղթերի ստուգման և ուսումնասիրությունների իրականացում, դրանից բխող գործառնությունների հաստատում,
  • ԱՄՊԻՍ համակարգում պարամետրերի և տվյալների գրանցում և վերանայում, օգտագործողների գրանցմանը, իրավասությունների տրամադրմանը, համակարգում գործառնությունների կատարմանն օժանդակում,
  • Ֆոնդի ակտիվներով գործառնությունների կատարմանն օժանդակում, գործարքների հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրում։

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Մագիստրոսի կոչում կամ համարժեք որակավորում ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական ոլորտում,
  • Արժեթղթերի շուկայի մասին գիտելիքների առկայություն,
  • Տեխնիկական առաջադրանք կազմելու ունակություն, նմանատիպ աշխատանքային փորձի առկայություն,
  • Կենսաթոշակային համակարգի և ֆոնդի կառավարիչների գործունեության մասին պատկերացում,
  • ՀԾ բանկ համակարգի լավ իմացություն,
  • «ԱՄՊԻՍ» ծրագրի իմացությունն առավելություն է,
  • Համակարգչային գիտելիքներ և ՏՏ ենթակառուցվածքի լավ իմացություն,
  • Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ careers@amx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով Բիզնես ադմինիստրատոր "AMPIS" համակարգի գծով:

Թարմացված է առ` 22.04.2019