AMX-ը փնտրում է Ցանցային համակարգի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի Տեղեկատվական համակարգերի սպասարկման և շահագործման համար, կապահովի ցանցային և միջցանցային անվտանգությունը։

  • Սերվերների և աշխատակայանների վրա տեղադրում է ծրագրային ապահովումը ու ապահովում է վերջինիս անխափան աշխատունքը,
  • Իրականացնում է տվյալների արխիվացում, պահուստային կրկնօրինակում և անհրաժեշտության դեպքում տվյալների վերականգնում պահուստային կրկնօրինակից,
  • Իրականացնում է միջոցառումներ ուղղված ցանցային և միջցանցային անվտանգության ապահովմանը,
  • Վերահսկում է ցանցային ռեսուրսների օգտագործումը,
  • Գրանցում է օգտատերերին, նշանակում է նույնականացուցիչներ և գաղտնաբառեր, կառավարում է օգտատերերի իրավասությունները ցանցային և տեղեկատվական համակարգերում,
  • Իրականացնում է օգտատերերի ուսուցում համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման շահագործման հարցերով,
  • Իրականացնում է ցանցի մշտադիտարկում, ներկայացնում է առաջարկություններ ցանցային ենթակառուցվածքի բարելավման և զարգացման վերաբերյալ,
  • Հայտնաբերում է օգտատերերի և ծրագրային ապահովման սխալները և միջոցներ է ձեռնարկում նրանց վերացման ուղությամբ,
  • Մասնակցում է վերականգնման աշխատանքներին տեղեկատվական համակարգերի խափանումների ժամանակ,
  • Վարում է տեղեկատվական համակարգերի գրանցամատյանները։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն ճարտարագիտական, մաթեմատիկական, ՏՏ կամ տեխնիկական կրթություն,
  • Տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքի, ինչպես նաև ցանցերի կառավարման և շահագործման առնվազն երեք տարվա փորձ,
  • Տեղեկատվական համակարգերի նախագծման և ցանցային սարքավարումների կառավարման փորձ,
  • Գիտելիքներ տեղեկատվության պաշտպանության համակարգերն ու տեղեկատվության չարտոնված հասանելիության կանխարգելման վերաբերյալ,
  • Սկրիպտային ծրագրավորման լեզուների իմացություն,
  • Վիրտուալիզացված համակարգերի կառուցման և կառավարման փորձ,
  • Windows և *nix-համակարգերի ադմինիստրավորման փորձ,
  • Գիտելիքներ տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման և գրանցամատյանների վարման վերաբերյալ,
  • Հեռակառավարման համակարգերի և անվտանգ հեռահար միացման համակարգերի կառուցման եղանակների իմացություն,
  • Գիտելիքներ համակարգիչների և սերվերային համակարգերի շահագործման բնութագրերի, ապարատային կառուցվածքի վերաբերյալ,
  • Ծրագրային և ապարատային նույնականացման եղանակների իմացություն,
  • Անգլերեն լեզվի տեխնիկական իմացություն։
  • Պատասխանատվություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Նախաձեռնողականություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեին` [email protected] նամակի վերնագրի հատվածում նշելով <<Ցանցային համակարգի ադմինիստրատոր >>:

Մեր արտոնություններն են՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտի փոխհատուցում,
  • Վճարովի ազատ օրեր,
  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
  • Պրոֆեսիոնալ մթնոլորտ,

Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։

Թարմացված է առ` 03.11.2020