Մենք փնտրում ենք տեղեկատվական անվտանգության պատասխանատու, որը կաջակցի ցանցերի և համակարգերի պաշտպանության և տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքներին։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու պոտենցիալ անվտանգության ռիսկերի վերլուծության, գնահատման, տեղեկատվական անվտանգության կառավարման միջոցների կառավորման համար։

 

Պարտականություններ

  • Կատարել համակարգչային ցանցերի և ՏՏ համակարգերի մշտադիտարկում անվտանգության խնդիրների հայտնաբերման նպատակով։
  • Իրականացնել անվտանգության միջոցառումներ, վերահսկել տեղեկատվական համակարգերի և ենթակառուցվածքի, ներառյալ firewall-ների և գաղտնագրման միջոցների, պաշտպանության ծրագրակազմը:
  • Իրականացնել Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կառավարում։
  • Ներկայացնել Ընկերության բիզնես-գործընթացների կազմակերպչական և տեխնոլոգիական ապահովման հետ կապված տեղեկատվական վտանգները, ներկայացնել առաջարկներ տեղեկատվական վտանգների կանխարգելման ուղղությամբ:
  • Փաստաթղթավորել անվտանգության խախտումները և գնահատել դրանց պատճառած վնասը, կոորդինացնել տեղեկատվական անվտանգության միջադեպերի կառավարման աշխատանքները,
  • Աշխատել ՏՏ բաժնի հետ ՝ փորձարկումների և ՏՏ համակարգերի խոցելի կողմերը բացահայտելու համար:
  • Տեղեկատվական ակտիվների գույքագրում և ռեեստրի վարում:

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բակալավրի աստիճան տեղեկատվական համակարգերի կառավարման, ցանցային անվտանգության, ցանցի կառավարման կամ հարակից ոլորտում:
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության կամ հարակից ոլորտում:
  • Անվտանգության ապահովման ժամանակակից միտումների իմացություն:
  • Համակարգչային ցանցերի ներթափանցման փորձարկումների փորձ։
  • Firewall, SIEM, antivirus, IDPS համակարգերի իմացություն։
  • Ցանցային խոցելիությունների հայտնաբերման, չեզոքացման, ինչպես նաև դրանց կանխարգելումը նկարագրելու ունակություն
  • ISO 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտի իմացություն։
  • Արտակարգ իրավիճակների դեպքում արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն։
  • Խնդիրներին արագ և ամբողջական լուծում տալու ունակության։
  • Սեփական նախաձեռնությամբ աշխատելու ունակություն:
  • Տեղեկատվական անվտանգության ոլորտում սերտիֆիկատների (CEH, CISM, CISSP, CompTIA Security+, CISA, և այլն) առկայությունը կդիտվի որպես առավելություն։

 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն (CV) հետևյալ էլ. Հասցեին՝ [email protected], նամակի վերնագրի հատվածում նշելով «Տեղեկատվական անվտանգության պատասխանատու»:

Մեր արտոնություններն են՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտի փոխհատուցում,
  • Վճարովի ազատ օրեր,
  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
  • Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
  • Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Թարմացված է առ` 15.04.2021