AMX-ը փնտրում է Շուկայի վերահսկող ծառայության մասնագետի, ով կմիանա Արժեթղթերի շուկայի վերահսկողության թիմին և պատասխանատու կլինի արժեթղթերի շուկայի շարունակական մոնիտորինգի համար, կապահովի օպերատորի համապատասխանությունը օրենքների և կանոնակարգերի պահանջներին, կարգապահական վարույթ հարուցելու և խախտումների դեպքում կանխարգելիչ կամ այլ միջոցներ կկիրառի:

Պարտականություններ

  • Շուկայի ընթացիկ վերահսկողության իրականացում,
  • Շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների ընթացիկ վերահսկողություն՝ ըստ Օպերատորի կողմից կազմակերպված շուկաների համար օրենքով, ընթացակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մասնակցություն ստուգումներին, կասկածելի կամ խախտման դեպքերի ուսումնասիրում,
  • Բացահայտված կասկածելի տեղեկատվության, կասկածելի գործարքների կամ հայտերի, ինչպես նաև խախտման հանգամանքների վերաբերյալ վերահսկվող անձանց ներկայացուցիչներից բացատրությունների, տեղեկությունների և/կամ փաստաթղթերի պահանջի վերաբերյալ առաջարկության ներկայացում,
  • Խախտման կամ խախտման կասկածի դեպքում վերահսկվող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, վարույթի հարուցումից ձեռնպահ մնալու, կանխարգելիչ կամ այլ միջոցառումների վերաբերյալ առաջարկության ներկայացում,
  • Շուկայի վերահսկողության կապակցությամբ խորհրդատվության և/կամ ցուցումների տրամադրում վերահսկվող անձանց ներկայացուցիչներին կամ այլ շահագրգիռ անձանց,
  • Շուկայի վերահսկողության մեխանիզմների կատարելագործման հնարավորությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան առաջարկի (փաստաթղթի) նախապատրաստում և ներկայացում Շուկայի վերահսկող ծառայության ղեկավարին,
  • Շուկայի վերահսկող ծառայության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում Շուկայի վերահսկող ծառայության ղեկավարին:

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ իրավաբանության ոլորտներում,
  • Արժեթղթերի և արժեթղթերի շուկայի մասին գիտելիքներ,
  • Նվազագույնը 3 տարվա նմանատիպ աշխատանքային փորձ ֆինանսների կամ իրավաբանության ոլորտում,
  • Օպերատորի վերահսկող ծառայության մասնագիտական որակավորման առկայություն կամ հաստիքը զբաղեցնելուց առավելագույնը երեք ամսվա ընթացքում որակավորման ստացում,
  • Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Անգլերեն, ռուսերեն և հայարեն լեզուների լավ իմացություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեին՝ [email protected]՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Շուկայի վերահսկող ծառայության մասնագետ»:

Մեր արտոնություններն են՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտի փոխհատուցում,
  • Վճարովի ազատ օրեր,
  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
  • Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
  • Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Թարմացված է առ` 11.11.2020