AMX-ը փնտրում է արժեթղթերի իմացությամբ մասնագետների Ընկերության տարբեր թափուր հաստիքները համալրելու համար։

Աշխատանքային պարտականություններ.

  • Անդամների և շուկայի այլ մասնակիցների հետ հարաբերությունների հաստատում և ծառայությունների վաճառքի կազմակերպում,
  • Բորսայի այլ ստորաբաժանումներին աջակության տրամադրում վիճակագրական և հետազոտական տվյալների հավաքագրման և մշակման աշխատանքներում,
  • Բորսայական, այդ թվում նաև դրանց հասանելիության, ծառայությունների, ֆինանսական գործիքների, շուկայի զարգացման ու խնդիրների լուծմանն ուղղված հետազոտությունների իրականացում և ներկայացում,
  • Բորսայի կանոններում բորսայական ծառայություններին առնչվող փոփոխությունների նախաձեռնում,
  • Ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրանց ներդրման համար անհրաժեշտ հայեցակարգերի, կանոնների և այլ իրավական ակտերի մշակում:

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ.

  • Բարձրագույն կրթություն արժեթղթերի, տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա փորձ ֆինանսական հաստատությունում,
  • Արժեթղթերի և արժեթղթերի շուկայի լավ իմացություն,
  • Վերլուծական և ճկուն մտածելակերպ,
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ.հասցեին` [email protected]՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Արժեթղթերի իմացությամբ մասնագետ»։

Մեր արտոնություններն են՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտի փոխհատուցում,
  • Վճարովի ազատ օրեր,
  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
  • Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
  • Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Թարմացված է առ` 30.12.2020