Հայաստանի ֆոնդային բորսայում առկա են ցուցակվող ընկերությունների և նրանց արժեթղթերի նկատմամբ տարբեր մակարդակի պահանջներ նախատեսող հետևյալ բորսայական ցուցակները.

Բաժնետոմսերի համար.

Հիմնական ցուցակ (A)

Պահանջներն են` 

  • Բաժնետոմսերի հաշվարկային  ընդհանուր արժեքը` 1 մլրդ ՀՀ դրամ,
  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Գործունեության վերջին երեք տարիներն ավարտված են զուտ շահույթի դրական մեծությամբ,
  • Գրանցված սեփականատերերի նվազագույն թիվը` 100 սեփականատեր,
  • Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 15%,
  • Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:

- Երկրորդային ցուցակ (B)

Պահանջներն են`

  • Բաժնետոմսերի հաշվարկային  ընդհանուր արժեքը` 500 մլն ՀՀ դրամ,
  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 10%:

- Բաժնետոմսերի ազատ շուկա (C)

Պահանջներն են`

  • Պաշտոնական ինտերնետային կայքի առկայություն

  • Նախորդ մեկ տարվա ընթացքում ղեկավար կազմի զգալի փոփոխությունների բացակայություն

  • Հրապարակված կանոնադրություն

Թույլատրվելով բորսայական առևտրին` ընկերությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում` ներդրողներին ներկայացնելու իրենց ֆինանսական ցուցանիշներն ու ընկերության գործունեությանը վերաբերող այլ տեղեկատվությունը:

Այն բաժնետոմսերը, որոնց թողարկողը ճանաչվել է անվճարունակ կամ գտնվում է լուծարման  գործընթացում, այդ թվում` սնանկության հետևանքով, չեն կարող թույլատրվել առևտրին նույնիսկ ազատ շուկայում: 

 

Կորպորատիվ պարտատոմսերի համար.

- Հիմնական ցուցակ (Abond)

Պահանջներն են`

  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Թողարկման նվազագույն ծավալը` 500 մլն ՀՀ դրամ,
  • Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:

- Երկրորդային ցուցակ (Bbond)

Պահանջներն են`

  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 2 տարի,
  • Թողարկման նվազագույն ծավալը` 250 մլն ՀՀ դրամ:

Պարտատոմսերի ազատ շուկա (Cbond)

Պահանջներն են`

Պարտատոմսերի ազատ Cbond շուկայում առևտրին թույլատրվելու համար նախատեսված միակ պահանջն է թողարկման նվազագույնը 100 մլն ՀՀ դրամի ծավալը: Cbond ազատ շուկա են թույլատրվում նաև դրամական շուկայի գործիքները, մասնավորապես, մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերը: Այն պարտատոմսերը, որոնց թողարկողը ճանաչվել է անվճարունակ կամ գտնվում է լուծարման գործընթացում, այդ թվում` սնանկության հետևանքով, չեն կարող թույլատրվել առևտրին նույնիսկ ազատ շուկայում:

 

Արժեթուղթը ցուցակելու/բորսայական առևտրին թույլատրելու մասին համապատասխան տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել կայքի Ցուցակվել մեզ մոտ բաժինը, ինչպես նաև ծանոթանալ Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններին: Ծառայությունների սակագները սահմանված են Սակագների մասին կանոններով:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու կամ առևտրին թույլատրվելու հայտ ներկայացնող բոլոր ընկերությունները պետք է իրենց բաժնետերերի ռեեստրի վարումն իրականացնեն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով:

Ցուցակման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել  +374 60 69 55 55 լրաց.191:

Թարմացված է առ` 12.03.2020