Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարությունն իրականացնում է պետական պարտքի և պետական ֆինանսների խելամիտ կառավարում, համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ֆինանսական կառույցների հետ:

Նախարարության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.minfin.am.

Թարմացված է առ` 31.05.2018