Կայքի այս բաժնում ներկայացված են Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից կազմակերպվող շուկային մասնակցության կարգը և պայմանները։
- Ո՞վ կարող է մասնակցել կարգավորվող շուկայում կազմակերպվող առևտրին
- Ի՞նչ կտա Ձեզ շուկային մասնակցության իրավունքը
- Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել շուկայի մասնակից դառնալու համար
- Յուրաքանչյուր կարգավիճակին ներկայացվող այլ լրացուցիչ պահանջներ
Ո՞վ կարող է մասնակցել կարգավորվող շուկայում կազմակերպվող առևտրին։
Հայաստանի ֆոնդային բորսայի (կարգավորվող շուկայի օպերատորի) կողմից կազմակերպվող շուկաներում առևտրին մասնակից լինելու իրավունք ունեն ՀՀ կենտրոնական բանկը, ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաև արժութային դիլերները։
Ի՞նչ կտա Ձեզ շուկային մասնակցության իրավունքը։
Կարգավորվող շուկայում կազմակերպվող առևտրին մասնակցելու համար Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից շնորհվում են ստորև բերված կարգավիճակները, որոնք հնարավորություն են տալիս մասնակցելու համապատասխան շուկայում կազմակերպվող առևտրին՝
- «Բորսայի անդամ» - տալիս է ֆոնդային բորսայում առևտրին մասնակցելու իրավունք,
- «Պետական պարտատոմսերի շուկայի մասնակից» - տալիս է պետական պարտատոմսերի շուկայում առևտրին մասնակցելու իրավունք,
- «Արտարժույթի շուկայի մասնակից» - արտարժույթի շուկայում առևտրին մասնակցելու իրավունք.
- «Վարկային ռեսուրսների շուկայի մասնակից» - ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու իրավունք,
Ընդ որում, Դուք կարող եք ստանալ մի քանի շուկայի մասնակցի կարգավիճակներ միաժամանակ։
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել շուկայի մասնակից դառնալու համար։
- Շուկայի մասնակից դառնալու համար դիմումատուն Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացնում ստորև նրեկայացված փաստաթղթերը՝
- դիմումի տիտղոսաթերթ,
- տեղեկություններ դիմումատուի վերաբերյալ,
- տեղեկություններ դիմումատուի անունից առևտրին մասնակցելու համար լիազորված առևտրի մասնակիցների ինքնության վերաբերյալ,
- առևտրի մասնակցին տրված լիազորագիրը` առևտրի յուրաքանչյուր մասնակցի համար առանձին,
- պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի պատճենը,
- կանոնադրության պատճենը,
- ՀՎՀՀ – Հարկ Վճարողի Հաշվառման Համարը,
- դիմումատուի գործադիր մարմնի ընտրման կամ նշանակման մասին որոշման պատճենը կամ որոշումից համապատասխան քաղվածքը,
- դիմումատուի լիցենզիաների պատճենները,
- դիմումատուի ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների, ինչպես նաև առևտրի մասնակիցների անձնագրի պատճենները,
- դիմումատուի ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների, ինչպես նաև առևտրի մասնակիցների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները (առկայության դեպքում),
- եթե դիմումատուն բանկ է, ապա Կենտրոնական բանկ ներկայացված` ներդրումային ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկացման պատճենը,
- դիմումատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված առևտրային պայմանագիրը:
Ներբեռնել փաստաթղթերի բոլոր ձևերը մեկ ֆայլով:
- Պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- Տեղեկություններ դիմումատուի իրավասու դրամային, ինչպես նաև իրավասու դեպո և/կամ արտարժութային հաշիվների վերաբերյալ,
- Դիմումատուի գրավոր համաձայնությունը՝ Հաշվարկային բանկում վարվող իր դրամական և/կամ դեպո հաշիվներից համապատասխան միջոցների գանձման իրավունքը օպերատորին վերապահելու մասին,
- Դիմումատուին սպասարկող Հաշվարկային գործակալի գրավոր համաձայնությունը տվյալ Հաշվարկային գործակալի` Հաշվարկային բանկում վարվող դրամական և դեպո հաշիվներից համապատասխան միջոցների գանձման իրավունքը օպերատորին վերապահելու մասին (երկու բնօրինակ):
- Վարկային ռեսուրսների շուկայի մասնակցի կարգավիճ ստանալու համար բացի վերոնշյալ բոլոր փաստաթղթերը, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
Ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջական ցանկին և դրանց համապատասխան ձևերին կարող եք ծանոթանալ օպերատորի «Անդամակցության և շուկային մասնակցության կանոններում» (գլուխ 3)։
Յուրաքանչյուր կարգավիճակին ներկայացվող այլ լրացուցիչ պահանջներ
- Բորսայի անդամի և պետական պարտատոմսերի շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին և/կամ իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կնքելու լիցենզիա (իրավունք):
- Արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է արտարժույթի շուկայում գործունեություն իրականացնելու համապատասխան լիցենզիա (իրավունք):
- Վարկային ռեսուրսների շուկայի մասնակցի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է բանկային գործունեության իրականացման լիցենզիա (իրավունք):
Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ դառնալու վերաբերյալ բոլոր հարցերով կարող եք դիմել բորսայական ծառայությունների առևտրի բաժին, հեռ.` +374 60 69 55 55 լրաց.114/113: