Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն անդամ մրցանակաբաշխություն
Հայաստանի ֆոնդային բորսայի «AMX լավագույն անդամ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: