Կատեգորիա: Բորսա

ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

23.11.2017

2017թ.-ի նոյեմբերին 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (GLBLB5) և 300,000,000 ՀՀ դրամ (GLBLB6) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում: Առաջինը ներառել է 3 տարի ժամկետայնությամբ, 7% արժեկտրոնային տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB5), իսկ երկրորդը՝ 1 տարի ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնային տոկոսադրույքով  և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 30,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB6):   

GLBLB5 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.

Պարտատոմսերի (ISIN - AMGLBLB25ER6) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 20 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,000,410.4 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը`  7%, միջին կշռված եկամտաբերությունը` 6.9846%:

GLBLB6 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.

Պարտատոմսերի (ISIN - AMGLBLB16ER5) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 5 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 300,025,879.8 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը`  10%, միջին կշռված եկամտաբերությունը` 9.9908%:

Նշված պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:

 

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ  միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում: Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.globalcredit.am:

Թարմացված է առ` 15.12.2017