Կատեգորիա: Բորսա

Առաջին Հիփոթեքային Ընկերության ապահովված հիփոթեքային պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

12.12.2017

2017թ.-ի դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց  Առաջին Հիփոթեքային Ընկերություն ՈւՎԿ ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մասին, որոնք բորսայում տեղաբաշխվել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից:

2017թ.-ի դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց  «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մասին, որոնք բորսայում տեղաբաշխվել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 500,000 ԱՄՆ դոլար (FMGCB1) և 100,000,000 ՀՀ դրամ (FMGCB2) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում: Առաջինը ներառել է 2 տարի ժամկետայնությամբ, 6.5% արժեկտրոնային տոկոսադրույքով և 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (FMGCB1), իսկ երկրորդը՝ 2 տարի ժամկետայնությամբ, 10.5% արժեկտրոնային տոկոսադրույքով  և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (FMGCB2):  

FMGCB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.

Պարտատոմսերի (ISIN - AMFMGCB21ER3) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 9 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 500,046.7 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 25 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը`  6.500%, միջին կշռված եկամտաբերությունը` 6.4950%:

FMGCB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.

Պարտատոմսերի (ISIN - AMFMGCB22ER1) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 7 գործարք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 100,004,450 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10.500%, միջին կշռված եկամտաբերությունը` 10.4976%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Կարեն Զաքարյանը ողջունեց նոր ֆինանսական գործիքի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մուտքը կապիտալի շուկա՝ նշելով, որ բորսան կշարունակի արդյունավետ ներդրումային հարթակ լինել թե տեղաբաշխողների և թե ներդրողների համար: 

Առաջին Հիփոթեքային Ընկերության տնօրեն պարոն Դավիթ Աթանեսյանն իր հերթին նշեց, որ ներգրավված միջոցները ուղղվելու են հիփոթեքային վարկերի տրամադրմանը, իսկ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկումը կրելու է շարունակական բնույթ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ պարտատոմսերը  ներկայացվելու են ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

Թարմացված է առ` 14.12.2017