Կատեգորիա: Ցուցակում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

27.02.2018

2018թ.-ի փետրվարի 27-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 51,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 8% տոկոսադրույքով և 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBBB25ER7) բորսայում կշրջանառվեն ARBBB5 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

 

Հայբիզնեսբանկ -ի մասին

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 2006 թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ի: Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով:  Հայբիզնեսբանկը 2009թ.-ի փետրվարի 27-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև դեպոզիտար համակարգի և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր է, ինչպես նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.armbusinessbank.am/:

Թարմացված է առ` 27.02.2018