Կատեգորիա: Ցուցակում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ցուցակել է 1 միլիարդ դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

27.08.2018

Օգոստոսի 27-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ցուցակել է 1 միլիարդ դրամ անվանական ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա կորպորատիվ պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Ընկերության՝ ARBKB2J հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMARBKB2JER9) ներառում են 100,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 դրամ անվանական արժեքով։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝  արժեկտրոնի 9.5% եկամտաբերությամբ, որի վճարումը իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայումս ունի ցուցակված 8 կորպորատիվ պարտատոմս՝ տարբեր արժույթներով և եկամտաբերությամբ։

Ընկերության պարտատոմսերի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք` Ֆինանսական գործիքներ

Թարմացված է առ` 27.08.2018