Կատեգորիա: Բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան կմիանա "Ring the Bell for Gender Equality" նախաձեռնությանը

07.03.2019

2019 թվականի մարտի 12-ին` ժամը 12։30-ին, Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ԵՖԲՖ-ի հետ համագործակցությամբ առաջին անգամ միանում են SSE (Sustainable Stock Exchange)-ի Ring the Bell for Gender Equality նախաձեռնությանը։

Այս համաշխարհային նախաձեռնությանն այս տարի մասնակցում է ավելի քան 80 բորսա։ Նպատակն է բարձրացնել տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց իրավունքների և լիազորությունների հավասարության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Միջոցառման խոսնակների ցանկում են լինելու UN Women-ի տարածաշրջանի պատասխանատու Մեհջաբին Ալարախիան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը (ենթակա է հաստատման), Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Լուիզա Իգրարյանը, AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը և ֆինանսական ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Իսկ դուք գիտե՞ք, որ․․․

Ըստ SSE-ի մի շարք հետազոտությունների՝ եթե ամբողջ աշխարհում կանայք լիովին ներգրավված լինեին պաշտոնական աշխատաշուկայում, ներքին համախառն արդյունքը կաճեր 28 տրիլիոնով դոլարով:

Թարմացված է առ` 07.03.2019