Կատեգորիա: Ցուցակում

Ucom-ի պարտատոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

16.08.2019

Օգոստոսի 16-ին Ucom-ի դոլարային և դրամային պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond)։  Սա Ucom-ի երբևէ կատարած առաջին թողարկումն էր և ողջունելի է, որ ոչ ֆինանսական կազմակերպության առաջին անգամ թողարկված պարտատոմսերն այժմ հասանելի են բորսայում բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսեր տեղաբաշխման ժամանակ։

 

Դրամային պարտատոմս

Ընդհանուր ծավալ

250 միլիոն ՀՀ դրամ

Անվանական արժեք

100000 դրամ

Մարման ժամկետ

36 ամիս

Հապավում

UCOMB2

Արժեկտրոնային եկամտաբերություն

11%

Հարթակ

Cbond

Վճարման պարբերականությունը

եռամսյակային

Դոլարային պարտատոմս

Ընդհանուր ծավալ

5 միլիոն ԱՄՆ դոլար

Անվանական արժեք

100 ԱՄՆ դոլար

Մարման ժամկետ

36 ամիս

Հապավում

UCOMB1

Արժեկտրոնային եկամտաբերություն

7.5%

Հարթակ

Cbond

Վճարման պարբերականությունը

եռամսյակային

Ցուցակումների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելե՛ք ֆինանսական գործիքներ բաժինը։

Ucom-ը լայն ճանաչում ունեցող ազգային կապի միասնական օպերատոր է, որն ունի ավելի քան 750 հազար բաժանորդ։ Այն նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար կազմակերպություն է և ունի ավելի քան 1700 բաժանորդ ամբողջ աշխարհում։

 

Թարմացված է առ` 06.11.2019