Կատեգորիա: Ցուցակում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

21.11.2019

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։

Դոլարային պարտատոմսերի՝ AMZPXKB21ER2, արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7․5%։ Պարտատոմսերը թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով,  վճարման եռամսյակային պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։

Դրամային պարտատոմսերը՝ AMZPXKB22ER0,  թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերը գնելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպությունների գրասենյակ։

 

 

Դոլարային

Դրամային

Բորսայական հապավում

ZPXKB1

ZPXKB2

Տարբերակիչ ծածկագիր

AMZPXKB21ER2

AMZPXKB22ER0

Ցուցակման ամսաթիվ

21.11.2019

21.11.2019

Ցուցակ

Abond

Abond

Թողարկված ծավալ

50,000,000 ԱՄՆ դոլար

2.5 մլրդ ՀՀ դրամ

Անվանական արժեք

100 ԱՄՆ դոլար

100,000 ՀՀ դրամ  

Արժեկտրոնի եկամտաբերություն

7.5%

11%

Արժեկտրոնի վճարման պարբերականություն

եռամսյակային

կիսամյակային

Մարման ժամկետ

36 ամիս

36 ամիս

Մարման ամսաթիվ

30.09.2022

30.09.2022

 

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

Թարմացված է առ` 29.11.2019