Կատեգորիա: Ցուցակում

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային պարտատոմսերի (FSCRB4) ցուցակման հայտը մերժվել է

27.07.2020

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2020 թվականի հուլիսի 24-ի որոշման համաձայն մերժվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, տարեկան 10% արժեկտրոնային տոկոսադրույքով, 4,400 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի (AMFSCRB23ER3) ցուցակման և կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության հայտը:

Թարմացված է առ` 27.07.2020