Կատեգորիա: Բորսա

“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի անդամ

09.12.2008

12.12.2008թ.-ից “Արդյունաբերության եւ շինարարության ինվեստիցիոն բանկ” ՓԲԸ-ն (“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ) դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի անդամ:

Բորսայի անդամի կարգավիճակը Արդշինինվեստբանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:
2008թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ունենալով 23 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ և 117 մլրդ ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր ակտիվներ, Արդշինինվեստբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը: Բանկի սեփականատերերն են ֆիզիկական և իրավաբանական անձիք, այդ թվում ոչ ռեզիդենտ. բանկի բաժնետերերից մեկն է նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիան: Արդշինինվեստբանկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել բանկի պաշտոնական www.ashib.com ինտերնետային կայքում:

Թարմացված է առ` 23.02.2017