Կատեգորիա: Հայտարարություններ

Հայաստանյան արժեթղթերն այժմ հասանելի են ուկրաինացի ներդրողներին

27.11.2020

Ուկրաինայի ազգային դեպոզիտարիան (NDU) օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում Ուկրաինայի դեպոզիտարիայի հաշիվը ուկրաինացի ներդրողներին հնարավորություն է տալիս մուտք գործել Հայաստանի արժեթղթերի շուկա, իսկ հայկական արժեթղթերի հաշվետերերին (սեփականատեր)՝ իրենց արժեթղթերը հաշվարկել Ուկրաինայի դեպոզիտարիայի համակարգում՝ իրենց իսկ հաշիվներում:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա թողարկողների արժեթղթերի հետ գործարքներ իրականացնելու համար` այդպիսով ընդլայնելով ծառայությունների շրջանակը մեր հաճախորդների համար»,-նշում է «Ուկրաինայի ազգային դեպոզիտարիա» ՀԲԲԸ կառավարման խորհրդի անդամ Մարինա Ադամովսկան։

«Կապ» ստեղծելով Հայաստանի դեպոզիտարիայի հետ՝ Ուկրաինայի ֆինանսական հաստատություններին և ներդրողներին առաջարկում ենք լրացուցիչ ծառայություն հաշվարկելու արտասահմանյան արժեթղթերն անվտանգ և անխափան: Ապագայում մենք պատրաստ ենք դիտարկել այլ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ կապեր հաստատելու հնարավորությունը, որպեսզի մեծացնենք մեր հաճախորդներին տրվող այլընտրանքային հնարավորությունները»,- հավելում է Մարինա Ադամովսկան։       

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ «կապը» հնարավորություն է տալիս Ուկրաինայի դեպոզիտարիային ուսումնասիրելու ՀԿԴ-ի փորձը, հայաստանյան հաճախորդներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև օգտագործվող տեխնոլոգիաները:

Տարբեր երկրների կենտրոնական դեպոզիտարիաների անմիջական արտասահմանյան անվանատիրոջ կապերը միջազգային ընդունված փորձ են, և բավականին լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում: ՀԿԴ-ի և ՈՒԱԴ-ի միջև սա լրացուցիչ օղակ է, որը նման է միջազգային Clearstream ավանդապահի հետ առկա կապին: Արդյունքում, հաշվետերը շահում է իրենց երկրում կենտրոնական դեպոզիտարիայում արժեթղթերի պահպանումից, որն ավելի էժան է, քան օրինակ Քլիրսթրիմի (Clearstream Banking Luxembourg) հղման միջոցով պահելը:

Թարմացված է առ` 12.04.2021