Կատեգորիա: Բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է նոյեմբեր ամսվա տվյալները

16.12.2020

Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբեր ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2,83 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2,1 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 44,6 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 39%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, որը 1074%-ով  ավել է նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշներից:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 3 մլրդ դրամ, կնքվել է 264 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 11,2 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 449 մլրդ դրամ՝ շուրջ 111%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 2 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 23%-ով, գործարքների քանակն աճել է 56%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 34,8 մլն դրամ։

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Թարմացված է առ` 16.12.2020