Կատեգորիա: Բորսա
AMX ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2020
30.12.2020Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում տարբեր անվանակարգերում ամենաակտիվ մասնակիցներին։ Այս տարի համաճարակային, իսկ այնուհետև պատերազմական դրության պատճառով 2019 թվականի տվյալներն ամփոփվել են ավելի ուշ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես սահմանվել է 11 անվանակարգ։ Կարևորելով ինչպես բորսայի անդամ ընկերությունների, այնպես էլ անհատ դիլերների ու բրոքերների ակտիվությունը՝ AMX-ը սահմանել է երկու մրցանակ բորսայի անդամ կազմակերպությունների լավագույն գործընկեր աշխատակիցների համար։
AMX մրցանակաբաշխության 11 անվանակարգերի մրցանակակիրներն են հաղթողներն են․
- Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2020
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի անդամ 2020
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Ռեպո գործարքների շուկայում բորսայի անդամ 2020
- ԱՐՄԵՆԲՐՈԿ
- AMX բորսայի անդամ (AMX Grand Prix)
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Տարվա գործընկեր առևտրի մասնակից 2020
- Գագիկ Պարոնյան, HSBC
- Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-պահառու 2020
- ԱՐՄԵՆԲՐՈԿ
- Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու 2020
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
- Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր – ռեեստրավար 2020
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
- Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2020
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ 2020
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի աշխատակից 2020
- Գայանե Արզումանյան, <<ԴԱՅՄԵՆՇՆ>> ՓԲԸ ներդրումային ընկերություն