Կատեգորիա: Բորսա

"Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ

30.01.2009

30.01.2009թ.-ից "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Բորսայի անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

"Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ-ն 1996թ.-ին Հայաստանում հիմնադրված օտարերկրյա առաջին բանկն է: Նրա բաժնետոմսերի 70%-ը պատկանում է HSBC Group-ին, իսկ մնացած մասը` հայկական սփյուռքի ներկայացուցիչներին: 31.12.2008թ.-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.51 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը գերազանցել է 121.8 մլրդ ՀՀ դրամը: "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նրա www.hsbc.am ինտերնետային կայքը:

Թարմացված է առ` 23.02.2017