Կատեգորիա: Բորսա

Պետական պարտատոմսերի պահանջարկը 3 անգամ գերազանցել է տեղաբաշխման առաջարկին

13.04.2021

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 13-ին տեղի են ունեցել 26 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։
Մասնավորապես, AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 21 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.1188%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.75% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Հատկանշական է նաև այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ պետական պարտատոմսերում։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 
Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացված է առ` 13.04.2021