Կատեգորիա: Բորսա

Տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

29.04.2021

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20,5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 64,1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7309%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.5% է:

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացված է առ` 29.04.2021