Կատեգորիա: Ցուցակում

Ցուցակվեցին Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի պարտատոմսերը

12.02.2014

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը, ընգրկելով հիմնական Abond ցուցակում:

ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական գործարքների և ՌԵՊՈ հարթակին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

Թարմացված է առ` 21.03.2017