Կատեգորիա: Բորսա

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը կտեղաբաշխվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

17.11.2016

Այսօր, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարեց ընկերության պարտատոմսերի առաջիկա տեղաբաշխումների մասին:

Ասուլիսին ներկա էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը, տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը նշեց, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախորդ տարի առաջին անգամ պարտատոմսեր թողարկելուց հետո կրկին վերադառնում է շուկա՝ նոր թողարկումներով և ավելացված ծավալներով, ինչը խոսում է այն մասին, որ շուկան գրավիչ է և´ թողարկողների, և´ ներդրողների համար:

Իր հերթին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը, նշելով պարտատոմսերի նախորդ թողարկման հաջողված արդյունքների մասին, ներկայացրեց նոր թողարկման նպատակներն ու հետագա ծրագրերը:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են ս.թ. նոյեմբերի 24-ին Բորսայի տեղաբաշխման հարթակում` երկու տրանշով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9 % տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 200,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 14% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխողն է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը պարտատոմսերի ցուցակումից հետո կիրականացնի նաև շուկա ստեղծողի գործառույթներ:
Տեղբաշխվող պարտատոմսերի ազդագրին և թողարկման վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ https://nasdaqomx.am/, www.globalcredit.am, www.renesa.am:

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող ֆինանսկան գործիքներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

 

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշման) գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում:

Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.globalcredit.am:

 

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի մասին

«Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 26.03.2001թ.-ին: 27.06.2008թ.-ին Ընկերությունը վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, որպես ներդրումային ընկերություն:

Ընկերությունը ֆոնդային բորսայի անդամ է դեռևս 24.01.2002թ-ից, իսկ 11.12.2008-ից այն նաև Արժեթղթերի հաշվարկային hամակարգի անդամ է: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.renesa.am:

Թարմացված է առ` 21.03.2017