Կատեգորիա: Բորսա

Տեղեկացում

06.12.2016

06.12.2016թ.-ին «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ին, որը ֆոնդային բորսայի անդամ է 2002թ.-ի հունվարից, շնորհվել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված GLBLB3 և GLBLB4 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման արդյունքում «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Թարմացված է առ` 20.02.2017