Ցուցակվել են բանկի 3.0 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և 5․50% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերը, ինչպես նաև 1.0 մլրդ ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և 10.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերը։ Երկու դեպքում էլ վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Հայէկոնոմբանկի թվով չորրորդ դոլարային և երկրորդ դրամային ցուցակումն է։
ՀայԷկոնոմԲանկը ցուցակման է ներկայացրել 3 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում
Ամսաթիվ: 23.08.2019Կատեգորիա: Ցուցակում
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՑՈՒՑԱԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 2․1 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Ամսաթիվ: 27.02.2019Կատեգորիա: Ցուցակում
Փետրվարի 26-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի 2․1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ Սա Հայէկոնոմբանկի առաջին ցուցակումն էր այս տարի։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ բաժնետոմսերի նոր թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում::
Ամսաթիվ: 01.09.2016Կատեգորիա: Բորսա
2016թ.-ի սեպտեմբերի 1-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Տեղեկացում
Ամսաթիվ: 03.11.2015Կատեգորիա: Բորսա
Տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 3-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ դադարեցվել է «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի վարկային ռեսուրսների շուկայի մասնակցի կարգավիճակը՝ հիմք ընդունելով ընկերության համապատասխան դիմումը:
"Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ" ԲԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ
Ամսաթիվ: 20.02.2009Կատեգորիա: Բորսա
20.02.2009թ.-ից "Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ" (Հայէկոնոմբանկ) ԲԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Բորսայի անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը: