Այս բաժինը մշտապես թարմացվելու է, հետևաբար կարող եք կրկին այցելել այն` տրվող հարցերին և դրանց պատասխաններին ծանոթանալու համար: Եթե ունեք որևէ հարց, որի պատասխանը այստեղ չեք տեսնում, կարող եք այն ուղղել Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Փառանձեմ Ավագյան:

Ներդրումների իրականացման շնորհիվ դուք կարող եք ․

  • ապահովել Ձեր և Ձեր հարազատների ֆինանսական անկախությունն ու բարեկեցությունը` երկարաժամկետ հեռանկարում:
  • մշտապես հնարավորություն ունենալ ներդրումների միջոցով ավելացնելուՁեր և Ձեր ընտանիքի տրամադրության ներքո գտնվող գումարը անկախ նրանից, թե այսօր որքան եք վաստակում:
  • մտածել զավակների համար առաջնակարգ կրթության և բժշկական որակյալ ծառայությունների ստացման հնարավորություններ ստեղծելու մասին։ Իսկ ավելի հասուն, տարիքով մարդկանց համար, որպեսզի հնարավորություն ունենան  օգտվելու կյանքի բոլոր բարիքներից թոշակառու դառնալուց հետո ևս:

Եթե Դուք ներդրումներ կատարելու համար խնայողություններ ունեք, ապա կարող եք ներդումների իրականացման մի շարք տարբերակներ դիտարկել:

  • պահելու բարձի տակ կամ տանը գտնվող հատուկ պահոցում, ինչն, ըստ էության, նույն բանն է, քանի որ նման  «ներդրումները» որևէ շահույթ չեն կարող բերել և, հակառակը, գնալով արժեզրկվում են` ինֆլյացիայի պատճառով:
  • հանձնել գումարը բանկին որպես ավանդ` որոշակի տոկոսի դիմաց: Ցավոք սրտի, ցպահանջ ավանդների տոկոսադրույքները սովորաբար բավականին ցածր են, իսկ ժամկետային ավանդների դեպքում ավանդատուն, փաստորեն, «սառեցնում է» գումարները մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդի ժամկետը լրանալուց առաջ ավանդը հետ պահանջելու դեպքում ավանդատուն սովորաբար կորցնում է կուտակված տոկոսների ողջ գումարը:
  • ներդրումներ կատարել արժեթղթերում` որպես այլընտրանքային ներդրումային հնարավորություն, կատարել եկամտաբեր գործարքներ և կրկնապատկել խնայված գումարը։

Հայաստանի արժեթղթերի շուկայում շրջանառում են արժեթղթերի հետևյալ տեսանկերը.

Լինելով պարտքային արժեթղթեր, պարտատոմսերը ընկերության կապիտալում մասնակցություն չեն ապահովում. դրանք պարզապես հավաստում են ներդրողի կողմից ընկերությանը պարտքով տրված գումարը: Պարտքային արժեթղթերի համար սահմանվում է եկամտի երաշխավորված հաստատագրված դրույք, որը ներդրողին հայտնի է դրանց գնման իսկ պահին: Այլ կերպ ասած, պարտատոմսը տիրապետողին իրավունք է տալիս ստանալ պարտատոմսի անվանական արժեքը , ինչպես նաև անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք:

Ի տարբերություն պարտատոմսերի, բաժնետոմսերը (բաժնային արժեթղթերը) հավաստում են սեփականատիրոջ սեփականության իրավունքը` ընկերության որոշակի գույքի նկատմամբ: Հասարակ (սովորական) բաժնետոմսերը իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք, ստանալ շահաբաժիններ, իսկ ընկերության լուծարման դեպքում ՝ ստանալ ընկերության գույքի իրեն հասանելիք մասը: Արտոնյալ բաժնետոմսերը համարվում են պարտքային արժեթղթերի որոշակի բնութագրեր ունեցող բաժնային արժեթղթեր, քանի որ դրանք նախատեսում են հաստատագրված շահաբաժինների ստացում, սակայն ձայնի իրավունք չեն ապահովում:

Բաժնետոմսի համեմատ պարտատոմսը համարվում է ավելի պակաս ռիսկային ֆինանսական գործիք: Դա, մասնավորապես, վերաբերում է պետական պարտատոմսերին, որոնք համարվում են գրեթե զրոյական ռիսկայնություն ունեցող արժեթղթեր: Հարկ է նշել, սակայն, որ որքան ցածր է ռիսկը, այնքան ավելի ցածր է եկամտաբերությունը և ակնկալվող շահույթը: Պարտատոմսի դիմաց ստացվող հաստատագրված եկամուտը կարող է ավելի ցածր լինել այն շահույթի համեմատ, որ ներդրողը կստանա, եթե իր գնված բաժնետոմսը հաջողություն ունենա շուկայում: Սակայն այն կարող է անհամեմատելի լինել նաև այն վնասների հետ, որոնք կկրվեն բաժնետիրոջ կողմից, եթե մի գեղեցիկ օր բաժնետոմսի շուկայական գինն անկում ապրի` նվազելով նույնիսկ դրա դիմաց գնման պահին վճարված գնի համեմատությամբ: Այսինքն, ներդրումային որոշումներ կայացնելիս, ներդրողը պետք է շահույթի ստացման իր սպասելիքները համադրի իր համար ընդունելի ռիսկայնության մակարդակի հետ:

Բորսայում գործարքները կնքվում են բրոքերների միջոցով: Եթե որոշել եք Ձեր առաջին ներդրումը կատարել արժեթղթերում, ապա կարող եք անմիջապես անցնել բրոքերի` մասնագիտացված միջնորդ ընկերության ընտրությանը, որն առավել մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրի Հայաստանի շուկայում առկա ներդրումային հնարավորությունների մասին: Բորսայի անդամ հանդիսացող և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող բոլոր ընկերությունների ցանկը կարող եք գտնել մեր կայքի Անդամներ և շուկայի մասնակիցներ բաժնում:

Իրացվելիությունը ևս արժեթղթերի կարևորագույն բնութագրերից է: Այն նշանակում է, որ արժեթղթերը` և՛ բաժնետոմսերը, և՛ պարտատոմսերը կարող են ցանկացած պահին վաճառվել բորսայական շուկայում, առանց զգալի դրամական կորուստների: Նույնիսկ այն դեպքում, եթե ձեր ունեցած պարտատոմսը վաճառում եք դրա մարման ժամկետից առաջ, չեք կորցնում այն եկամուտը, որ կուտակվել է Ձեր` պարտատոմսի սեփականատեր հանդիսանալու ժամանակահատվածում: Որքան մեծ է տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի թիվը, այնքան մեծ է տվյալ արժեթղթի շուկան և այնքան ավելի հեշտ կլինի այն վաճառել շուկայում: Այդ է նաև պատճառը, որ ֆոնդային բորսաները ցուցակվող ընկերությունների համար նախատեսում են բաժնետոմսերի ազատ շրջանառող մասին վերաբերող պահանջներ: Արժեթղթի իրացվելիությունը բարձրանում է նաև այն դեպքում, եթե այն ունի շուկա ստեղծող, այսպես կոչված մարքետ-մեյքեր (market maker), որն արժեթղթի անընդհատ երկկողմանի գնանշումներ է ապահովում, հնարավորություն ընձեռելով ներդրողներին ցանկացած պահի վաճառել, իրացնել իրենց ունեցած արժեթուղթը:

 Հայաստանի Ֆոնդային Բորսան նոր պաշտոնական անվանումն է (նախկինում՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա): Ֆոնդային բորսան հանդիսանում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերը 2009 թվականից ի վեր:

Ներկայումս բորսայում առևտուր է իրականացվում սովորական և արտոնյալ բաժնետոմսերով, կորպորատիվ պարտատոմսերով, պետական պարտատոմսերով. ռեպո և սվոպ պայմանագրերով (ՌԵՊՈ), արտարժույթով (ԱՄՆ դոլար և Եվրո), ինչպես նաև ժամկետային վարկային ռեսուրսներով

Ֆոնդային բորսայում կարող են գործարքներ իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` կոնտակտային տվյալներով, կարող եք ստանալ մեր կայքի այս բաժնում: Բորսայում արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին:

Նման որևէ սահմանափակումներ չկան: Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների մեծ մասը ներկայումս ծառայություններ է մատուցում և տեղի, և օտարերկրացի հաճախորդներին:

Առևտրային նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, բացառությամբ ՀՀ պաշտոնական տոների: Բոլոր գործիքներով առևտրային նստաշրջանները բացվում են 11:00-ին և փակվում 15:00-ին:

Առևտրային նստաշրջանների արդյունքները ամեն օր տեղադրվում են մեր ինտերնետային կայքի «Շուկա» հատվածում (յուրաքանչյուր գործիքի գծով` իր համապատասխան բաժնում): Բացի այդ, առևտրային նստաշրջանների արդյունքների մասին տեղեկատվությունը օրական և ամսական կտրվածքով տրամադրվում է «ԱՌԿԱ» , «ԱՐՄԻՆՖՈ» տեղեկատվական գործակալություններին: Ամսական կտրվածքով ավելի մանրամասն վերլուծական տեղեկատվություն կարող եք ստանալ մեր ամսական տեղեկագրերից, որոնք տեղադրված են այստեղ: Հայաստանի ֆոնդային բորսան բորսայական տվյալների տրամադրման վերաբերյալ պայմանագիր ունի նաև Bloomberg և Reuters գործակալությունների հետ:

Այո: Հայաստանի ֆոնդային բորսայում բորսայական առևտուրն ամբողջապես իրականացվում է ավտոմատացված առևտրային համակարգի միջոցով, և առևտրի մասնակիցները նույնիսկ կարիք չունեն ֆիզիկապես ներկա լինելու բորսայում` ֆինանսական գործիքների առք ու վաճառք իրականացնելու համար: Նրանք առևտրային համակարգին միանում են իրենց գրասենյակներում տեղադրված տերմինալներից, տեսնում համակարգ մուտքագրված գնման և վաճառքի հայտերը և հեռացված կարգով առևտուր իրականացնում: Մարդկանց ամբոխը, որը նշվեց հարցնողի կողմից, բաց աճուրդի (open outcry auction) մի մասն է, որը տեղի է ունեցել ներկայումս զարգացած երկրներում` բորսաների ստեղծման և զարգացման սկզբնական փուլերում: Այսպես կոչված “առևտրային փոսերը” (“trading pits”) մի շարք երկրներում դեռևս պահպանվում են` թեև ավելի շատ իբրև ավանդույթ, քանի որ միջազգային շուկաներում բորսայական առևտուրն այսօր արդեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային առևտրային համակարգերի միջոցով է իրականացվում:

Ոչ: Առևտրային համակարգին միանալու և առևտուր իրականացնելու հնարավորություն ունեն միայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և բորսայի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Դուք կարող եք բորսայի համակարգի միջոցով առևտուր իրականացնել միայն դառնալով նշված ընկերություններից մեկի կազմում և անունից գործող առևտրի մասնակից: