Ստորև ներկայացված են  Հայաստանի ֆոնդային բորսա և ՀՀ բորսայական շուկայի պատմության և զարգացման հիմնական փուլերն ու իրադարձությունները` հակառակ ժամանակագրական կարգով:

AMX Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը և ստացել ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։

Այսիպիսով, երկու ընկերությունները լուծումներ ու ծառայություններ մատուցելիս կիրառում են որակի ու տեղեկատվության անվտանգության կառավարման արդյունավետ և ապահով մեխանիզմներ։ Ներդրողներին ու ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակված են հենց բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։ Մանրամասն՝ այստեղ։

AMX Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որը 2017 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենամեծ աճուրդն է։ Մանրամասն կարող եք տեսնել այստեղ։

2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրեց ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ: 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմանդրման պահից ի վեր ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում: ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Նոր, ժամանակակից համակարգի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից: Ունենալով ID քարտ և անվճար գրանցվելով www.gp.minfin.am կայքում՝ ֆիզիկական անձինք կարեղ են ներդրումներ կատարել ոչ միայն գանձապետական խնայողական և կարճաժամկետ պարտատոմսերում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցում կատարված ներդրումներից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Տեղափոխման արդյունքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդները կազմակերպվելու են Nasdaq-ի կողմից մշակված և գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով օժտված Genium INET էլեկտրոնային առևտրային համակարգի միջոցով: Այն տալիս է հեշտացված կարգով հայտերի մուտքագրման և միկրովայրկյանների ընթացքում գործարքների կնքման հնարավորություններ: Համակարգն ապահովում է T+1 սկզբունքով վերջնահաշվարկի իրականացումը, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս առևտրի մասնակիցներին իրացվելիության կառավարման տեսանկյունից:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Թարմացված է առ` 15.01.2020