Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհուրդը նշանակվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է Նախագահից և չորս անդամից: Դիտորդ խորհուրդը սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունն ու քաղաքականությունը և իրավասու է որոշումներ կայացնել դրանց առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառայությամբ այն հարցերի, որոնց քննարկման և հաստատման բացառիկ իրավունքն օրենսդրությամբ վերապահված է բաժնետերերի ընդհանուր ժողովին: Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհուրդը հաստատում է նաև Բորսայի կանոնները:

Սեյրան Սարգսյան, Հայաստանի Բանկերի Միություն

Խորհրդի անդամ

Պարոն Սարգսյանը 2011թ. մարտից հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն:Պարոն Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից պրն Սարգսյանն աշխատել է Հայաստանի Բանկերի Միությունում որպես Գործադիր տնօրեն և Փոխնախագահ:

Պարոն Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:

Կարդալ ավելին

Փոլ Գրահամ Էդգար, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Խորհրդի անդամ

Փոլ Գրահամ Էդգարը 2016թ. հուլիսի 01-ից նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն: Պարոն Էդգարը Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում և միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի:

Նա եղել է առևտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում և Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն՝ Մերձավոր Արևելքում: Նշանակումներ է ունեցել նաև Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Լոնդոնում:

Պարոն Էդգարն ավարտել է Մեծ Բրիտանիայում գտնվող Էդինբուրգի, Նապիեր և Մանչեսթերի համալսարանները: Նա նաև Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտի անդամ է:

Կարդալ ավելին
previous members of supervisory board
Թարմացված է առ` 15.04.2019