"ANNA Meets the Market" հանդիպում

01.06.2016

01.06.2016թ. Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (The Association of National Numbering Agencies, ANNA) ընդհանուր ժողովի և աշխատաժողովի (Workshop) շրջանակներում տեղի ունեցած "ANNA Meets the Market" հանդիպում:

Երևան, Հայաստան

"ANNA Meets the Market" (ANNA-ն ծանոթանում է շուկային) հանդիպումը կազմակեպվել էր ANNA-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի հետ համատեղ: Հանդիպմանը ներկա էին ANNA-ի տնօրենների խորհուրդը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Արժույթի միաջազգային հիմնադրամի, Կենտրոնական բանկի, Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, ՀՀ բանկերի և ներդրումային ընկերությունների, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀԿԴ-ի ղեկավար անձինք ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը ծանոթության ձեռքբերման բնույթ էր կրում, որի ժամանակ երկուստեք ներկայացումների միջոցով հադիպման մասնակիցներին ներկայացվեցին ինչպես ANNA ասոցիացիան, այնպես էլ վերջին ժամանակաշրջանում ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցած զարգացումներն ու հատկանշական իրադարձությունները:

 

Թարմացված է առ` 31.03.2017